• «կախարդութիւն» (չունի ԱԲ) Բրս. մրկ. 423. Առաք. պտմ. 503 (գրուած ըռամ). որից ռամտես «գրբաց» Տաթև. հարց. 429. ռամօարեի արուեստ «մի տեսակ կախարդու-թիւն» ԱԲ. ռամզարկութիւն «հողահմայու-թիւն, géomancie» (Նորայր, Բառ. ֆր. 546 բ), որի հետ նոյն է ըռըմբզարկ՝ նոյն նշ. Մաշտ. ջահկ.։ Նո՞յն է արդեօք աւելի հնից Սոկր. 127՝ ռամնական. Քանզի հայհոյիւր որպէս զռամնականսն (յն. τὴν μαϑηματιϰήν) ճգնեալ։
• = Արաբ. [arabic word] raml «աւազով հմայութիւն, géomancie». բուն նշանակում է «աւազ». նոյնից փոխառեալ են նաև վրաց. რამლე րամլե «կախարդական արուեստ», მერამლე մերամլե «կախարդ», թրք. rem «գուշակու-թիւն, կախարդութիւն» և նոր բարբառներով՝ Վն. ռամ, Պլ. ըռէմ։-Աճ.
• ՆՀԲ ըռըմբզարկ դրած է հյ. ռումբ բառից։
• , ի հլ. «հասարակ ժողովուրդ. 2. ստորին, ռամկական, գռեհիկ» Գնձ. ժմ. 44. Տաղ. Յայսմ.։
• = Պհլ. *ram «հօտ, մարդոց խումբ. 2. ժո-ղովուրդ», որ թէև չէ աւանդուած, բայց հմմտ. սոգդ. ram «ժողովուրդ», մանիք. պհլ. rm «հօտ, ժողովուրդ» ИАН 1912, 48, ❇ rmii «ժողովուրդ» ИАН 1907, էջ 548, պրս. [arabic word] ram «հօտ, խումբ, երամ մարդոց». հմմտ. նաև երամ և ռամիկ. իմաստի զար-գացումը ճիշտ այնպէս է, ինչպէս արաբ. [arabic word] ra'yat «հօտ. 2. ժողովուրդ»։-Հիւբշ. 233։
• ՆՀԲ նոյն ընդ երամ։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 1912։ Մառ, Kавк. культурныи мiръ, էջ 30 յաջորդ ռա-միկ բառի հետ հանում է Արմէն ազգա-նունից, որ կազմուած է -էն յոգնակեր-տով. Արմէնները Հին Հայաստանի նա-խաբնիկներն էին։